Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի (այսուհետ՝ Հիմնադրամ) և Ուզբեկստանի Հանրապետության ավանդների երաշխավորման գործակալության միջև 2025 թ. հուլիսի 18-ին ստորագրվել է Փոխըմբռնման և համագործակցության հուշագիր, որի շրջանակներում ս. թ. օգոստոսի 26-28-ը Երևանում հյուրընկալել ենք Ուզբեկստանի Հանրապետության ավանդների երաշխավորման գործակալության պատվիրակությանը։
Հիմնադրամի կողմից ներկայացվել են ներդրումային քաղաքականության և երաշխիքային միջոցների կառավարման կարգավորումները և մոտեցումները։ Ուզբեկստանի Հանրապետության գործընկերները կիսվել են այս տարվա սկզբին իրենց կողմից իրականացված ավանդների հատուցման դեպքի մանրամասներով։
Հասցե: Մ. Խորենացի 15, «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն
Հեռախոս: +374(10) 58-35-14
Էլ․ հասցե: info@adgf.am
